Դովլաթովի մասին ֆիլմի թրեյլերը թողարկվել է (վիդեո) 2 փետրվարի 2018 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Հայկական արմատներով խորհրդային շրջանին հայտնի գրող Սերգեյ Դովլաթովի մասին ռեժիսոր Ալեքսեյ Գերման կրտսերի ֆիլմի թրեյլերը թողարկվել է: «Դովլաթով» ֆիլմը նկարահանված է կենսագրական մելոդրամայի ժանրում: Այն պատմում է գրողի կյանքի չորս օրվա մասին՝ 1971 թվականին Լենինգրադում: Դովլաթովի դերում նկարահանվել է սերբ դերասան Միլան Մարիչը: Մյուս դերակատարների թվում են՝ Ելենա Լյադովան, Դանիլա Կոզլովսկին, Անտոն Շագինը, Արթուր Բեսչաստնին, Սվետլանա Խոդչենկովան: Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Բեռլինի 68-րդ միջազգային կինոփառատոնում: Ֆիմլը էկրան կբարձրանա մարտի 1-ին: Գրող և հրապարակախոս Սերգեյ Դովլաթովը ծնվել է Ռուսաստանի Ուֆա քաղաքում: Նրա հայրը՝ Դոնաթ Մեչիկը ռեժիսոր էր, մայրը՝ Նորա Դովլաթովան դրամատիկական թատրոնի դերասանուհի: 1945թ. նա ապրել է Լենինգրադում, սովորել է ԳՊՀ բանասիրական ֆակուլտետում: Դովլաթովը ծառայել է բանակում, 3 տարի ապրել է Տալլինում, աշխատել է թերթում, որից հետո վերադարձել է Լենինգրադ: Դովլաթովը էքսկուրսավար է աշխատել Միխայլովսկում՝ Պուշկինի թանգարան-արգելոցում: Դովլաթովի ստեղծագործությունները հրատարակվել են էմիգրանտների «Մայրցամաք» և »Ժամանակն ու մենք» ռուսալեզու ամսագրերում: 1976թ. նրան հանեցին ԽՍՀՄ Լրագրողների միության կազմից: 1978թ. նա բնակություն հաստետց ԱՄՆ-ում: Արևմուտքում նա 12 գիրք հրատարակեց ռուսերեն լեզվով, նա նաև ամերիկյան ՓԵն-ակումբի դափնեկիր է, տպագրվել է New Yorker ամսագրում: Մինչ այդ նման պատվի ռուս գրողներից արժանացել էր միայն Վ. Նաբոկովը: Դովլաթովը շատ գեղեցիկ ռուսերենով էր գրում՝ ընտրում էր միայն «լավագույն բառերը լավագույն շարադասությամբ»: Դովլաթովի բոլոր ստեղծագործություններն այսպես թե այնպես ինքնակենսագրական են: Նա դժվար էր գրում՝ ոչ մի բան չհորինելով ու չերևակայելով: Իր ապրած կյանքն ու բառերը՝ահա այն ամենն, ինչ նա ուներ: Սերգեյ Դովլաթովը մահացել է 1990թ. օգոստոսի 24-ին Նյու Յորքում, թաղված է Նյու Յորքի Կվինս թաղամասի հրեական Mount Hebron գերեզմանատան հայկական մասում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակ է, Փաշինյանի հետ հանդիպումից հետո իրավիճակը չի փոխվել Նրանք ասել են, որ մտադիր չեն ճանապարհը բացել, քանի դեռ սահմանազատման իրենց պահանջները չեն կատարվել Evocabank-ը` Career City Fest 2K24-ին Հաղթողները 10-ն էին, որոնք նվեր են ստացել գրքեր ԱԺ-ն չի ընդունել սահմանազատման վերաբերյալ ընդդիմության նախագիծը ՔՊ-ական Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում որևէ մեկին ՀՀ-ն և Սաուդյան Արաբիան քննարկել եմ տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացումը Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հեռանկարներին |