«Նոյյան տապանի» տնօրենը՝ Սաակաշվիլլի գրքի շնորհանդեսի չեղարկման մասին. Հեռու ենք քաղաքականությունից 2 փետրվարի 2018 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը չեղարկարվել է երկորդ անգամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գրքի թարգմանիչ Միքայել Նահապետյանը: Երևանի թանգարաններից մեկում գրքի շնորհանդեսի չեղարկումից հետո, միջոցառումը նախատեսվում էր իրականացնել «Նոյյան տապան» գրատանը, փետրվարի 7-ին: Նահապետյանը գրում է, որ հունվարի 29-ին «Նոյյան տապանի» ներկայացուցչի հետ, տնօրենի իմացությամբ և համաձայնությամբ, ձեռք է բերել պայմանավորվածություն՝ շնորհանդեսը գրախանութի միջոցառումների սրահում կազմակերպելու շուրջ, փոխանցել է իր անձնագրային տվյալները՝ պայմանագիրը ստորագրման նախապատրաստելու համար: «Փետրվարի 1-ին, գրախանութից ծանուցել են, որ տնօրենը հրաժարվել է շնորհանդեսն իրենց մոտ կազմակերպելուց և, նույնիսկ, հետագայում գրքերն իրենց գրախանութում վաճառելուց՝ պարզաբանելով, որ խնդիրներ չի ուզում ունենալ»,-գրում է Նահապետյանը: PanARMENIAN.Net –ի հետ հեռախոսազրույցում «Նոյյան տապանի» տնօրեն Լուիզա Բերբերյանը հայտնեց, որ նման որոշում կայացվել է գրքի բովանադակությանը ծանոթանալուց հետո: «Սկզբում կարծում էի, թե գրքում հուշագրություններ են: Պարզվում է՝ այն քաղաքական ուղղվածություն ունեցող գիրք է, իսկ մեր գրատունը մշտապես հեռու է եղել քաղաքական անցուդարձից», - ասաց գրախանութի տնօրենը: Նա հայտնեց նաև, որ պայմանագիր չի կնքվել թարգմանչի հետ: Մշակույթի նախարարությունից PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան, հայտնել էին, որ որևէ կապ չունեն Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն թարգմանության՝ Չարենցի տուն-թանգարանում շնորհանդեսի առաջին չեղարկման հետ: Ավելի վաղ, Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլիի «Ուժերի զարթոնք» գրքի թարգմանիչ Միքայել Նահապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Երևանի թանգարաններից մեկում փետրվարի 7-ին նախատեսված գրքի շնորհանդեսը չեղարկվել է։ Նա ասել էր, որ պաշտոնական պարզաբանմամբ՝ տեխնիկական խնդիրներն են միջոցառման չեղարկման պատճառը, սակայն ինքը քաղաքական դրդապատճառներ էր տեսել: Շնորհանդեսի չեղարկամանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր նաև ինքը` Սաակաշվիլին՝ ասելով, որ «Մոսկվայի հատուկ գործակալներն այստեղ էլ միջամտեցին»: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |