Մեկ տարում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվն աճել է մոտ 5%-ով

Մեկ տարում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվն աճել է մոտ 5%-ով

PanARMENIAN.Net - 2017 թվականին Հայաստանում ավտոճանապարհներին վթարների քանակն աճել է 10%-ով՝ կազմելով 3535 2016-ի 3203 պատահարի դիմաց:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում վթարների հետևանքով տուժածների թիվն աճել է 15%-ով՝ կազմելով 5458 մարդ 2016-ի 4718-ի դիմաց:

Զոհերի թիվը մեկ տարում նույնպես աճել է՝ մոտ 5%-ով. 2016-ի 266-ից նախորդ տարի կազմել է 279 մարդ:

Ավտոճանապարհներին վթարների հետևանքով 2017-ին Հայաստանում վիրավորվել է 5179 մարդ, մինչդեռ 2016-ին այդ թիվը կազմում էր 4452 մարդ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---