WhoScored. Մխիթարյանը՝ «Արսենալ»-«Էվերթոն» խաղի լավագույն ֆուտբոլիստ

WhoScored. Մխիթարյանը՝ «Արսենալ»-«Էվերթոն» խաղի լավագույն ֆուտբոլիստ

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Արսենալ»- «Էվերթոն» խաղի լավագույն ֆուտբոլիստ: WhoScored վիճակագրական կայքը նրան 9,9 միավոր է տվել:

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Արսենալը» 5:1 հաշվով հաղթել է «Էվերթոնին»:

Մխիթարյանը խաղադաշտում անցկացրել է 90 րոպե և կատարել է 3 գոլային փոխանցում:

Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»- «Էվերթոն» խաղի առաջին խաղակեսում 2 գոլային փոխանցում է կատարել, նպաստելով առաջին ու 4-րդ գոլերին, որոնք խփեցին Աարոն Ռեմսին ու Պիեր Էմերիկ Օբամեյանգը։ Երկրորդ խաղակեսում «Էվերթոնը» կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն 74-րդ րոպեին Մխիթարյանի հերթական փոխանցումից հետո Ռեմսին խփեց իր երրորդ գնդակը՝ հաշիվը 5:1 դարձնելով։

Ըստ կայքի, Մխիթարյանը 42 փոխանցում է կատարել (33 հաջողված), 3 սրող փոխանցում: Խաղի ընթացքում նա 2 հարված է հասցրել, որից 1-ը՝ դարպասին, 2 դրիբլինգ՝ 1-ը հաջողված: 4 օդային մենամարտից հաղթել է 4-ում: Գնդակը փորձել է խլել 9 անգամ, որից 4-ը հաջողված:

ԱՊԼ-ում Մխիթարյանն առաջինն է 2017/18 խաղաշրջանում, որը 3 գոլային փոխանցում է արել մեկ խաղում:

Մխիթարյանն, այսպիսով, 8-ի հասցրեց ընթացիկ մրցաշրջանում գոլային փոխանցումների թիվը։ Եվս 5-ը նա կատարել էր ՄՅՈւ կազմում, մինչև «Արսենալ» տեղափոխվելը։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---