Վենգեր. Հայաստանում բարձրակարգ ֆուտբոլիստ դառնալու համար ուժեղ բնավորություն է պետք

Վենգեր. Հայաստանում բարձրակարգ ֆուտբոլիստ դառնալու համար ուժեղ բնավորություն է պետք

PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը գալիս է մի երկրից, որտեղ բարձրակարգ ֆուտբոլիստ դառնալու համար ուժեղ բնավորություն է պետք ունենալ: Այսպիսի հայտարարություն է արել ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:

Նրա խոսքով, վերջերս «Մանչեսթեր Յունայթեդից» «զինագործների» ակումբ տեղափոխված Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ինքը հանդիպել է նախկինում։ Մարզիչը նշել է, որ միշտ հավանել է Հենրիխի խաղը:

«Նա խաղում է՝ ամբողջությամբ նվիրվելով խաղին»,- ասել է ֆրանսիացի մարզիչը:

Մխիթարյանն էլ ասել է՝ ուրախ է, որ գործակցությունն իր նոր թիմակիցների հետ լավ է ստացվում:

«Ես շատ երջանիկ եմ այն առիթով, որ ոչ միայն գոլային փոխանցում եմ արել Օբամեյանգին, այլ նաև Արոնին: Մենք խաղացինք շատ լավ հարձակողական ֆուտբոլ առաջին խաղակեսին: Կարող եմ ասել, որ ես իսկապես հավանում են «Արսենալի» խաղը և հուսով եմ, որ այդպես էլ կշարունակվի»,- ասել է Մխիթարյանը:

Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-«Էվերթոն» խաղի առաջին խաղակեսում 2 գոլային փոխանցում է կատարել, նպաստելով առաջին ու 4-րդ գոլերին, որոնք խփեցին Աարոն Ռեմսին ու Պիեր Էմերիկ Օբամեյանգը։ Երկրորդ խաղակեսում «Էվերթոնը» կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն 74-րդ րոպեին Մխիթարյանի հերթական փոխանցումից հետո Ռեմսին խփեց իր երրորդ գնդակը՝ հաշիվը 5:1 դարձնելով։

Photo. Reuters
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---