Թուրքիայում կոչ են արել ձախ ձեռքով չուտել և չխմել 5 փետրվարի 2018 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Մահմեդականներին խորհուրդ չի տրվում ուտելիս և խմելիս օգտվել ձախ ձեռքից: Այդ մասին ասվում է Թուրքիայի կրոնի վարչության հրամանագրում՝ ֆեթվայում: «Ձախ ձեռքով ուտում և խմում են շայթանները, ուստի Մոհամմեդ մարգարեն պատգամել է ուտել և խմել միայն աջ ձեռքով: Յուրաքանչյուր մահմեդական պարտավոր է հետևել մարգարեի խորհուրդներին, ծնողները պետք է սովորեցնեն դա երեխաներին»,-ասվում է ֆեթվայում, որը հրապարակվել է գերատեսչության պաշտոնական կայքում: Սակայն նշվում է, որ «ֆիզիկական թերությունների» դեպքում թույլատրելի է օգտագործել ձախ ձեռքն ուտելու և խմելու համար, գրում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ Թուրքիայի կրոնի վարչությունը ֆեթվա էր հրապարակել ապահարզանի մասին, որի համաձայն ամուսինները կարող են բաժանվել հեռախոսով, ֆաքսով կամ էլեկտրոնային փոստով, եթե ամուսինը 3 անգամ ասի կամ գրի talak բառը, ինչն արաբերեն ապահարզան է նշանակում: Սակայն կինը պետք է համոզվի, որ հաղորդագրությունն ամուսինն է ուղարկել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը |