ԶԼՄ. Թուրքիային կասկածում են Սու-25-ի խոցմանն առնչություն ունենալու մեջ

ԶԼՄ. Թուրքիային կասկածում են Սու-25-ի խոցմանն առնչություն ունենալու մեջ

PanARMENIAN.Net - Սիրիայում խոցված Սու-25 ռուսական ինքնաթիռի թռիչքի ցածրությունը կարող էր կապված լինել այն հանգամանքի հետ, որ Թուրքիան «այդ տարածքում անվտանգության երաշխիք էր խոստացել»: Այդ մասին հայտնում է «Կոմերսանտ» թերթն իր աղբյուրների վրա հղումով:

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է Սու-25ՍՄ ինքնաթիռի կորուստը Սիրիայի Իդլիբ գավառում՝ հետախուզական թռիչք կատարող ինքնաթիռը խոցվել է հրթիռով:

Հենց Անկարան է վերահսկում Իդլիբի կայունացման գոտին: «Թռիչքային առաջադրանքը մշակելիս կարող էին հաշվի առնել դա»,-ասել է աղբյուրը:

Ըստ զինվորականների, ինքնաթիռը խոցվել է, երբ շրջադարձ էր կատարում բավականին ցածր՝ մոտ 4000 մ բարձրության վրա:

Խոցված Սու-25-ի օդաչու Ռոման Ֆիլիպովը կարողացել է կատապուլտայից հետո ամրանալ դիրքում և որոշ ժամանակ հեռավորության վրա պահել գրոհայիններին, իսկ երբ իրավիճակն անելանելի է դարձել, նա իրեն պայթեցրել է նռնակով: Համացանցում հայտնվել է մարտի ենթադրայալ տեսագրությունը, որի վերջում հնչում է մայորի բացականչությունը. «Սա ձեզ տղաների համար»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---