Թուրքիան սպառնացել է հարվածել Մանբիջում գտնվող ամերիկացի զինվորներին![]() 5 փետրվարի 2018 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան թիրախավորելու է բոլոր նրանց, ովքեր կրում են Սիրիայի քրդերի զինվորական համազգեստը՝ նույնիսկ ամերիկացիներին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը՝ անդրադառնալով երկրի զինուժի կողմից Սիրիայում քրդական ուժերի դեմ իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությանը: Նա նշել է, որ թիրախավորվելու է Սիրիայում տեղի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ի (YPG) համազգեստը կրող ցանկացած զինյալ՝ հաշվի չառնելով վերջիններիս ազգային պատկանելիությունը, գրում է Ermenihaber-ը թուրքական Milliyet-ի վրա հղումով: «Եթե Դուք Աֆրինից նրանց չհանեք, ապա «Եփրատի վահան» գործողության նման ևս մի օպերացիա կիրականացնենք: Իսկ, եթե նրանք դուրս չգան Մանբիջից, մենք կմտնենք այնտեղ և կշարժվենք մինչև Եփրատ գետի արևելք: Թիրախավորելու ենք բոլոր նրանց, ովքեր կրում են Սիրիայի քրդերի զինվորական համազգեստը: Նույնիսկ ամերիկացիներին»,-ասել է Բոզդաղը: Նա տեղեկացրել է նաև, որ Թուրքիան հետաքննություն է սկսել Սիրիայի քրդերի կողմից Թուրքիայի զինուժին պատկանող տանկի խոցման դեպքի վերաբերյալ: Բոզդաղի խոսքերով՝ ուսումնասիրվում է մասնավորապես, թե որ երկրին է պատկանում այն զենքը, որով խոցվել է թուրքական տանկը: Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություն, իսկ ԱՄՆ-ն աջակցում է տեղի քրդական ուժերին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում: Դեպքեր են եղել, որ ամերիկացի զինվորները իրենց համազգեստի վրա փակցրել են Սիրիայի քրդական ուժերի զինանշանը: Անկարան հունվարի 20-ին Աֆրինի քրդերի դեմ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունն է սկսել: Որպես Թուրքիայի դաշնակիցներ են հանդես գալիս Սիրիայի ազատ բանակի գրոհայինները: Ռազմական գործողության մեկնարկից 2 օր անց Էրդողանը հայտարարեց, որ թուրքական զորքերը կհեռանան Սիրիայից, հենց որ գործողության նպատակն իրականացվի: Նա նշեց, որ Թուրքիայի գործողություններն ոչ թե քրդերի դեմ են ուղղված, այլ ահաբեկչական միջանցքի ստեղծման: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |