ՀՀ բնակիչները 2 անգամ ավելի շատ են սկսել առցանց գնումներ անել

ՀՀ բնակիչները 2 անգամ ավելի շատ են սկսել առցանց գնումներ անել

PanARMENIAN.Net - ՀՀ բնակիչները 2017-ին 1,9 անգամ շատ են գնումներ կատարել համացանցի խանութներից, քան 2016-ին: Միջին գնման արժեքը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 6123 դրամի: Նման եզրակացության են եկել «Yandex. Դրամարկղ»-ի վերլուծաբանները՝ ուսումնասիրելով օգտատերերի վճարումների մասին տվյալները՝ էլեկտրոնային դրամապանակներից, բանկային քարտերից և այլ միջոցներից:

Ուսումնասիրությանը մասնակցել են Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Աբովյանի, Հրազդանի, Գորիսի և ՀՀ մյուս քաղաքների բնակիչները:

Առավել շատ է աճել համացանցի միջոցով գաջեթների և կենցաղային տեխնիկայի գնման պահանջարկը, ինչպես նաև դիմահարդարման միջոցների և օծանելիքի՝ համապատասխանաբար 6,5 և 5 անգամ: Զգալիորեն աճել է նաև սննդամթերքի առցանց պատվերների քանակը՝ 4 անգամ, տան պարագաների՝ 3,8 անգամ, մանկական ապրանքների՝ 3,5 անգամ, գրքերի՝ 2,3 անգամ, ավտոմեքենաների պահեստամասերի՝ 1,2 անգամ: Իսկ կոշիկի և հագուստի գնումները, հակառակը, նվազել են 13%-ով:

Հայաստանցի 1 օգտատերին միջինը տարեկան բաժին է ընկնում 5 առցանց գնում: 2017-ին 1 հայատսնացի օգտատերը միջինը 30.021 դրամ է ծախսել առցանց խանութում: Դա 2,1 անգամ ավելի է, քան մեկ տարի առաջ:

Միջին ամենամեծ գումարը վճարվել է գաջեթների և կենցաղային տեխնիկայի համար՝ 56 641 դրամ (2016-ին՝ 23 133 դրամ): Ավտոպահեստամասերի և ավտոմեքենայի աքսեսուրաների համար մարդիկ միջինը միանվագ ծախսել են 35 975 դրամ (2016-ին՝ 14 203 դրամ): Դիմահարդարման և օծանելիքի միջին անդորրագիրը կազմել է 33 083 դրամ (33 168 դրամ), մանկական ապրանքների համար՝ 30 447 դրամ (17 945 դրամ), սննդամթերքի համար՝ 26 364 դրամ (31 467 դրամ), ծաղիկների համար՝ 26 024 դրամ (13 437 դրամ), տան ապրանքների համար՝ 15 904 դրամ (21 772 դրամ):

2017-ին առցանց խանութներից ամենից հաճախ օգտվել են Գյումրիի օգտատերերը՝ նրանց ծախսերն ընդհանուր առմամբ աճել են 3,2 անգամ 2016-ի համեմատ: Երևանի բնակիչների ծախսերն աճել են 1,9 անգամ, Աբովյանի՝ 1,5 անգամ, Արմավիրի՝ 1,2 անգամ, Վանաձորի՝ 1,1 անգամ:

Ամենամեծ միջին անդորրագիրն առցանց գնումների համար գրանցվել է Գյումրիում՝ 6378 դրամ (2016-ին՝ 2381դրամ): Երևանում միջինը ծախսել են 6208 դրամ (3232 դրամ), Արմավիրում՝ 6208 դրամ (2381 դրամ), Աբովյանում՝ 5358 դրամ (2041 դրամ):

Հետազոտության ժամանակ հաշվի են առնվել ՀՀ բնակիչների վճարումները 2016-ին և 2017-ին:

Ընթերցեք նաև.Մաքսազերծ առցանց առևտրի շեմը ՀՀ-ում 2020-ից կարող է նվազել մինչև 200 եվրո

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---