ՀՀ-ն էկոտուրիզմից 2017-ին 26,3%-ով ավելի եկամուտ է ստացել

ՀՀ-ն էկոտուրիզմից 2017-ին 26,3%-ով ավելի եկամուտ է ստացել

PanARMENIAN.Net - 2017 թվականին բնության հատուկ պահպանվող տարածքներ է այցելել 549.128 զբոսաշրջիկ, ինչը 11,5%-ով ավելի է 2016 թվականի 492.244-ից: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը հայտնել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Զբոսաշրջային այցելություններից ստացված եկամուտը կազմել է 226,7 մլն դրամ, ինչը 26,3%-ով ավել է 2016-ի 179,4 մլն դրամից:

Հանդիպմանը նշվել է նաև, որ 2017-ին շրջակա միջավայրի պահպանության ոլորտում միջազգային համագործակցության շրջանակում «Կանաչ կլիմայի հիմնադրամի» հետ կնքվել են ավելի քան $20 մլն-ի դրամաշնորհի պայմանագրեր:

Բանակցություններ են ընթանում գերմանական զարգացման KfW բանկի կողմից €21,7 մլն գումարի չափով կենսաբազմազանության և անտառների ոլորտի աջակցման դրամաշնորհի և FAO-ի հետ $28 մլն-ի դրամաշնորհի վերաբերյալ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---