Հնդկաստանն ու ԵԱՏՄ-ն 2018-ին կբանակցեն ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ

Հնդկաստանն ու ԵԱՏՄ-ն 2018-ին կբանակցեն ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ

PanARMENIAN.Net - 2018 թվականին Հնդկաստանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններ կմեկնարկեն: Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Հնդկաստանում ՌԴ-ի առևտրական ներկայացուցիչ Յարոսլավ Տարասյուկը:

Հունվարի վերջին Հնդկաստանի արտաքին առևտրի ինստիտուտում տեխնիկական խորհրդատվություն է անցկացվել երկրի և տնտեսական միության ներկայացուցիչների մասնակցությամբ, որը նվիրված էր ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկային աշխատանքների հստակեցմանը:

«Կարծում եմ, որ դրանք օգտակար էին կողմերի համար, իսկ բանակցությունները կսկսվեն այս տարի», - ասել է Տարասյուկը:

2017 թվականի մայսիսն ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ազատ առևտրի գոտի հիմնելու համաձայնագիր ստորագրվեց: Միության հետ ԱԱԳ ունենալու ցանկություն է հայտնել ավելի քան 40 երկիր՝ այս թվում Չինաստանը, Թաիլանդը, Եգիպտոսը, ինչպես նաև միջազգային կազմակերպություններ :

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---