Ֆիլիպիններում ցուցադրաբար ոչնչացրել են ապօրինի ներկրված թանկարժեք մեքենաները (վիդեո)

Ֆիլիպիններում ցուցադրաբար ոչնչացրել են ապօրինի ներկրված թանկարժեք մեքենաները

PanARMENIAN.Net - Ֆիլիպիններում երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեի ներկայությամբ ցուցադրաբար ոչնչացրել են ապօրինի ներկրված թանկարժեք ավտոմեքենաները: Ըստ SunStar Philippines-ի, Մանիլայի մաքսային բյուրոն բուլդոզերով 20 տրանսպորտային միջոց է ոչնչացրել, ևս 10-ը ոչնչացվել է Դավաո և Սեբու նավահանգիստներում: Բոլոր 3 վայրերում Դուտերտեն անձամբ է ներկա եղել:

Տրանսպորտի ոչնչացումը նվիրված էր Ֆիլիպինների մաքսատան 116-րդ տարեդարձին:

Ոչնչացված մեքենաների գինը հասնում էր 115.000 դոլարի, իսկ 30 ավտոմեքենայի ընդհանուր արժեքը մոտ 2,9 մլն դոլար էր:

Ավելի վաղ Ֆիլիպինների նախագահը հայտարարել էր, որ էլիտային ավտոմեքենաները կոչնչացվեն՝ մաքսանենգության դեմ ցուցադրական պայքարի շրջանակում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---