Մոսկվայում ձերբակալվել է ուկրաինահայ գործարար Օլեգ Մկրտչյանը![]() 8 փետրվարի 2018 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի Բասմանի շրջանի դատարանը մինչև ապրիլի 5-ը ձերբակալել է ուկրաինական «Դոնբասի ինդուստրիալ միություն» կորպորացիայի գլխավոր տնօրեն, «Կուբան» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Օլեգ Մկրտչյանին: Գործարարին ձերբակալել են առանձնապես խոշոր չափերի խարդախության մեղադրանքով, հայտնում է ՏԱՍՍ-ը դատարանի մամուլի քարտուղար Յունոնա Ցարյովայի վրա հղումով: Մկրտչյանին մեղադրանք է ներկայացվել ՌԴ ՔՕ 159-րդ հոդվածի 4-րդ մասով՝ առանձնապես խոշոր չափերի կամ հանցավոր խմբի կազմում խարդախության համար: Ներկայացված մեղադրանքների էությունը դեռ հայտնի չէ: «Դոնբասի ինդուստրիալ միություն» կորպորացիան գործում է 1995-ից Դոնեցկում, և Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պողպատի արտադրության խոշորագույն ընկերություններից է: Տարեկան ընկերությունն արտադրում է մոտ 10 մլն պողպատ և աշխարհի 40 խոշորագույն մետալուրգիական ընկերություններից է: 2016-ի սկսզբին Մկրտչյանը հայտարարեց, որ այլևս չի կարող ֆինանսավորել «Կուբան» ֆուտբոլի ակումբի սահմանափակ միջոցների պատճառով: Կրասնոդարի երկրամասի նահանգապետի հանդիպմանը նա խնդրել էր անհատույց ընդունել ակումբի բաժնետմոսերը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |