Մեղադրող կողմը Սեֆիլյանի համար 11 տարվա ազատազրկում է պահանջում 9 փետրվարի 2018 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Մեղադրող դատախազը պահանջել է 11 տարվա ազատազրկման դատապարտել «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին՝ ամբողջությամբ ապացուցված համարելով նրա մեղքը։ Այս մասին գրում է «Ազատությունը»: Մեղադրական ճառում դատախազ Հակոբ Ենոքյանը հայտարարել է, որ Ժիրայր Սեֆիլյանն ու Գևորգ Սաֆարյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մտադրությամբ մետաղյա մոտ չորս տասնյակ ձողեր են հավաքել՝ իրավապահներին դիմադրություն ցույց տալու համար։ Մեղադրողը պնդել է նաև Սեֆիլյանին առաջադրված մյուս մեղադրանքը, որ նա զինված խումբ և ենթախմբեր է ստեղծել՝ 2015 թվականի դեկտեմբերի 1-ին և 2016 թվականի մայիսին ռազմավարական նշանակության շենքեր զավթելու մտադրությամբ։ Դատախազը հայտարարել է, թե մասնավորապես ծրագրված է եղել գրավել Նորքի հեռուստաաշտարակը և Նուբարաշենում տեղակայված զորամասեր։ Սեֆիլյանի համար որպես մեղմացուցիչ հանգամանք պետական մեղադրողը վկայակոչել է խնամքին անչափահաս որդի ունենալը և Ղարաբաղյան պատերազմում «ակտիվ մասնակցությունը»։ Մեղադրողը միջնորդել է Գևորգ Սաֆարյանին դատապարտել 4.5, Սասունիկ Կիրակոսյանին՝ 4.5, Գալուստ Գրիգորյանին՝ 3, Ներսես Պողոսյանին՝ 4, Հրայր Թոփչյանին՝ 3 տարվա ազատազրկման։ Դատախազը ապացուցված է համարել նաև Հովհաննես Պետրոսյանի մեղքը, ով միակն էր, որ դատարանում Սեֆիլյանի դեմ ցուցմունք էր տվել։ Պետրոսյանի համար Հակոբ Ենոքյանը պահանջել է 2 տարվա ազատազրկում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց միջոցով զենքի ապօրինի շրջանառություն կազմակերպելու մեջ: Օգոստոսի սկզբին Սեֆիլյանի գործը միացվել էր «Սասնա ծռեր»-ի գործին: Նրան այժմ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 35-225-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |