Մուխթարլին իր առևանգման մեջ մեղադրում է Վրաստանի վարչապետին

Մուխթարլին իր առևանգման մեջ մեղադրում է Վրաստանի վարչապետին

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի լրագորղ Աֆղան Մուխթարլին վստահ է, որ իր առևանգումը Թբիլիսիում և տեղափոխումը Բաքու կատարվել է բարձրաստիճան վրաց պաշտոնայների աջակցությամբ: Մասնավորապես, իր պնդմամբ, իրեն առևանգելու հրամանը տվել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: «Դա հետընթաց է Վրաստանի համար»,-հայտարարել է լրագրողը:

Բաքվի դատարանը ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիին 6 տարվա ազատազրկման է դատապարտել:

Փետրվարի 9-ին հայտնի դարձավ, որ ձերբակալված Մուխթարլիին 2 օրով տուն են թողել մահացած հարազատների հիշատակի արարողություններին մասնակցելու նպատակով: Վրացական Pirveli հեռուստաալիքը կարողացել է հեռախոսային հարցազրույց վերցնել նրանից, գրում է «Գրուզիա Օնլայնը»:

Հարցազրույցում Մուխթարլին մանրամասներ է պատմել Թբիլիսիի կենտրոնում իր առևանգման մասին: Ըստ նրա, նրան է մոտեցել 3 վրացախոս տղամարդ, ևս մեկը նստած է եղել մեքենայում: Բռնելով Մուխթարլիին և մեքենան նստեցնելով նրան, գլխին պարկ են հագցրել: Հետո պարկի փոխարեն աչքերն են կապել՝ բացելով արդեն Ադրբեջանի տարածքում: Մուխթարլին պնդում է, որ սահմանը հատվել է չեզոք գոտում՝ Լագոդեխի անցակետի մոտ:

Ադրբեջանցի լրագրողը պատմել է նաև, որ իրեն և իր ընկերներին սկսել են հետևել առևանգումից 2 ամիս առաջ և վրաց իրավապահները տեղյակ են եղել: Ըստ Մուխթարլիի, Վրաստանի իշխանությունները, իրավական հիմքեր չգտնելով ձերբակալության համար, որոշել են առևանգել իրեն և փոխանցել ադրբեջանական կողմին:

Նա չի բացառտում նաև ֆինանսակսան շահագրգռվածության հնարավորությունը:

Մուխթարլին հայտնի է ադրբեջանական բանակում, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնայների, այդ թվում Իլհամ Ալիևի ընտանիքի մասնակցությամբ կոռուպցիայի մասին նյութերով: Վախենալով հետապնդումներից՝ նա 2015-ին ընտանիքի հետ տեղափոխվել էր Վրաստան՝ մտադիր լինելով քաղաքական ասպատան ստանալ այդ երկրում: 2017-ի մայիսի 29-ին Մուխթարլիին առևանգել էին Թբիլիսիի կենտրոնից, իսկ հետո գաղտնի տեղափոխել Ադրբեջան: Հաջորդ օրը Մուխթարլին հայտնվեց Բաքվում, որտեղ կալանավորվեց, նրան մեղադրանք առաջադրվեց ՔՕ 3 հոդվածով՝ 315 (դիմադրություն իշխանության ներկայացուցիչներին), 318.1 (սահմանի ապօրինի հատում) և 2016.1 (մաքսանենգություն):

Մուխթարլին քաղբանտարկյալ է ճանաչվել տեղացի և միջազգային իրավապաշտպանների կողմից: Ըստ նրա գործընկերների, լրագրողին հետապնդում են Ադրբեջանում կոռուպցիայի մասին քննադատական հրապարակումների համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---