Ամերիկացի գիտնականները քաղցկեղի դեմ բուժման արդյունավետ դեղամիջոց են գտել12 փետրվարի 2018 - 14:22 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ջորջթաունի Քաղցկեղի կենտրոնի գիտնականները պարզել են, որ նոր անոթների առաջացման դեմ դեղամիջոցների համադրումը իմունային համակարգը խթանող դեղամիջոցների հետ, թույլ է տալիս հաջողությամբ պայքարել քաղցկեղի դեմ առանց կողմնակի ազդեցության: Պարզվել է, որ աքսիտինիբ դեղամիջոցն արգելափակում է անգիոգենեզը՝ նոր արյունատար անոթենրի գոյացությունն օրգանում կամ հյուսվածքում, որը չարորակ ուռուցքներում շատ ինտենսիվ է ընթանում: Իմունոմոդուլավորող ագենտը՝ պեմբրոլիզումաբը, իմունային համակարգի հսկիչ կետերի ինհիբիտոր է: Հսկիչ կետեր են կոչվում հատուկ սպիտակուցները, որոնց ուռուցքն օգտագործում է «խաբելու» համար լիմֆոցիտներին և խուսափելու համար դրանց գրոհից: Պեմբրոլիզումաբը հավանության է արժանացել FDA կողմից՝ քաղցկեղի մի քանի տեսակների, այդ թվում մելանոմայի, թոքերի, միզապարկի, գլխի և պարանոցի քաղցկեղի բուժման համար, գրում է Lenta.ru-ն MedicalXpress-ի վրա հղումով: Ավելի վաղ անգիոգենեզն արգելափակող և իմունամոդելավորող համակցված դեղամիջոցի ստեղծման փորձերի արդյունքում չափազանց թունավոր նյութեր էին ստացվում: Սակայն երիկամի քաղցկեղից տառապող 52 հիվանդի մասնակցությամբ կլինիկական հետազոտությունները ցույց տվեցին, որ նոր միջոցն ավելի անվնաս է: Հիվանդների ավելի քան 90%-ի մոտ ռեմիսիա է արձանագրվել, իսկ 20,3 ամսում հիվանդության առաջխաղացում չի եղել: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |