Հունաստանն աջակցում է Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը10 մարտի 2008 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Հունաստանն աջակցում է Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը: Այդ մասին հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Դորա Բակոյաննիսը, ով երեկ աշխատանքային այցով գտնվում էր Թուրքիայում: Շաբաթ օրը Հունաստանի արտգործնախարարը հանդիպել է իր թուրք գործընկեր Ալի Բաբաջանի հետ: Բակոյաննիսի խոսքերով, Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին հսկայական հնարավորություն է տալիս Հունաստանին եւ խոստանում է ողջ տարածաշրջանին կայունություն եւ զարգացում:Ներկա դրությամբ, Հունաստանն ու Թուրքիան փորձում են համատեղ ջանքերով կարգավորել իրենց քաղաքական, տնտեսական եւ մշակութային կապերը, երկկողմանի խորհրդատվություններ են անցկացնում, որպեսզի կարգավորվեն կողմերի միջեւ առկա հարցերն ու խնդիրները, հաղորդում է Xinhua գործակալությունը: Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Հունաստանի վարչապետ Կոնստանտինոս Կարամանլիսը առաջին անգամ այցելել է Թուրքիա: Այցելության ընթացքում նա ասաց, որ Հունաստանը աջակցում է Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին, եւ կոչ է արել Թուրքիային ամբողջությամբ կյանքի կոչել իր վրա վերցրած պարտավորությունները եւ հնարավորինս շուտ կատարել ԵՄ պահանջները: ԵՄ-ի եւ Թուրքիայի բանակցությունները նրա անդամակցության մասին պաշտոնապես սկսվել է 2005 թվականի հոկտեմբերին, սակայն 2006 թվականի դեկտեմբերին Կիպրոսի հարցով ծագած տարաձայնությունների պատճառով բանակցային գործընթացը սառեցվել է եւ վերականգնվել միայն անցյալ տարվա հունիսին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |