Վրաստանը դեռ 2017-ին Սաակաշվիլիին արտահանձնելու հարցում էր ուղղել Լեհաստանին13 փետրվարի 2018 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի դատախազությունը դեռևս 2017-ին Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի արտահանձնման հարցում էր ուղարկել Լեհաստան: Այդ մասին հայտարարել է արդարադատության նախարար Տեա Ցուլուկիանին: «2017-ին պարոն Սաակաշվիլին հյուրընկալվել էր Լեհաստանում, այն ժամանակ վրացական կողմը դիմել էր արտահանձնման խնդրանքով»,-ասել է նա վրցական Առաջին ալիքի եթերում: Ըստ նրա, «Վրաստանը չի չեղարակել և չի չեղարկի Ուկրաինային ներկայացրած հարցումը Սաակաշվիլիի արտահանձնման վերաբերյալ»: Ըստ Ցուլուկիանիի, Կիևը 2 ելք ուներ՝ արտահանձնել Սաակաշվիլիին հայրենիք կամ արտաքսել Լեհաստան, գրում է ՌԻԱ Նովոստին: «Ուկրաինան ընտրել է երկրորդ տարբերակը»,-հավելել է նա: «Հարցումը Լեհաստան ուղարկված է: Մենք նույն եվրոպական կոնվենցիայի մասնակիցներ ենք: Խոսքը մի քանի դատական ատյանների մասին է, ինչը ժամանակ է պահանջում: Եթե ինչ-որ ընթացք տրվի Լեհաստանում, արդեն կկարողանանք խոսել արդյունքների մասին»,-ասել է նա: Փետրվարի 12-ին Ուկրաինայի պետսահմանապահ ծառայությունը արտաքսել է Սաակաշվիլիին Լեհաստան, այն նույն տարածքից, որով նա անցել էր Ուկրաինա 2017-ի աշնանը՝ ճեղքելով սահմանապահների ու իրավապահների պատնեշները: Լեհաստանի սահմանապահ ծառայությունը հաստատել է, որ նա Վարշավայում է: Սաակաշվիլիի կողմնակիցները հանրահավաք են անում երկրի նախագահի նստավայրի մոտ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |