Էրդողան. Քրդերին սատարելու ԱՄՆ որոշումը կազդի Թուրքիայի գործողությունների վրա13 փետրվարի 2018 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սիրիական քրդերի «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի ջոկատներին» սատարելու ԱՄՆ որոշումն ազդելու է Թուրքիայի պատասխան գործողությունների վրա: Այդ մասին նա ասել է խորհրդարանում ելույթի ժամանակ: «Սիրիայում գործող քուրդ ահաբեկիչներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու ԱՄՆ որոշումը միանշանակ մեծ ազդեցություն կունենա Անկարայի գործողությունների վրա: Կան տեղեկություններ, որ այդ աջակցությունը հասնում է 3 մլրդ դոլարի: Ես դիմում եմ ԱՄՆ քաղաքացիներին, դրանք հարկատուների փողերն են»,-ասել է Էրդողանը, գրում է ՏԱՍՍ-ը A Haber հեռուստաալիքի վրա հղումով: Ըստ Hurriyet-ի, Պենտագոնը լրացուցիչ 300 մլն դոլար է ուզել քրդական ջոկատների ուսուցման և վարժեցման համար, որոնք հսկելու են Սիրիայի սահմանը Թուրքիայի հետ: Հունվարի 14-ին Inherent Resolve գործողության շտաբի հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գնդապետ Թոմաս Վիլը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կվարժեցնի Սիրիայի սահմանապահ անվտանգության ուժերին, առավելապես քրդական «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» խմբավորման անդամներից: Ըստ նրա, այդ կազմակերպության անդամ կդառնա մոտ 30.000 մարտիկ: Դա կտրուկ արձագանք ստացավ Թուրքիայում, իսկ փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարեց, թե ԱՄՆ-ն կրակի հետ է խաղում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |