Սաակաշվիլին Նիդերլանդներում բնակվելու իրավունք է ստացել

Սաակաշվիլին  Նիդերլանդներում բնակվելու իրավունք է ստացել

PanARMENIAN.Net - Զրկվելով Ուկրաինայի քաղաքացիությունից՝ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին առաջիկայում Ուկրաինայում քաղաքական փոփոխությունների համար կպայքարի Նիդերլանդներից: Փետրվարի 14-ին նա Ամստերդամում փաստաթուղթ է ստացել, որը նրան իրավունք է տալիս ապրել և աշխատել Եվրամիությունում:

«Նիդերլանդներ ժամանելուն պես ինձ անձը հաստատող վկայական տվեցին, որը ԵՄ-ում բնակվելու և աշխատելու իրավունք է տալիս, դա մի քանի րոպե տևեց»,-գրել է Սաակաշվիլին իր ֆեյսբուքյյան էջում:

Սաակաշվիլին Նիդերլանդներում բնակվելու իրավունք է ստացել, քանի որ ամուսնացած է Նիդերլանդների քաղաքացի Սանդրա Ռուըլոֆսի հետ և 2 երեխա ունի, որոնք նույնպես այդ երկրի քաղաքացիներ են, գրում է Deutsche Welle-ն:

Սաակաշվիլին այժմ քաղաքացիությունից զուրկ մարդ է, քանի որ զրկվել է և Վրաստանի, և Ուկրաինայի քաղաքացիությունից:

Փետրվարի 12-ին Ուկրաինայի պետսահմանապահ ծառայությունը արտաքսել է Սաակաշվիլիին Լեհաստան, այն նույն տարածքից, որով նա անցել էր Ուկրաինա 2017-ի աշնանը՝ ճեղքելով սահմանապահների ու իրավապահների պատնեշները:

2017-ի սեպտեմբերին Սաակաշվիլին դիմել էր միգրացիոն ծառայություն՝ փախստականի կարգավիճակ ստանալու ակնկալիքով: 2018-ի հունվարի 3-ին Կիևի դատարանը մերժեց Սաակաշվիլիին փախստականի կարգավիճակի հարցում:

Թբիլիսիի քաղաքային դատարանը երեք տարվա ազատազրկման է դատապարտել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին: Սաակաշվիլին մեղավոր է ճանաչվել պաշտոնական դիրքի չարաշահման համար՝ բարձրաստիճան մի քանի պաշտոնյաների ներում շնորհելու վերաբերյալ գործով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---