Ձմեռային Օլիմպիադայում ռոբոտները ևս մրցել են դահուկավազքում (վիդեո)

Ձմեռային Օլիմպիադայում ռոբոտները ևս մրցել են դահուկավազքում

PanARMENIAN.Net - Փհենչհանի 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում դահուկավազք մարզաձևում մրցել են նաև ռոբոտները: Այս մասին գրում է ամերիկյան The Verge կայքը:

Ռոբոտների համար օլիմպիական խաղերում առանձին Edge of Robot: Ski Robot Challenge խորագրով անցկացված մրցությանը մասնակցել է ութ թիմ՝ աշխարհի տարբեր երկրների հետազոտական լաբորատորիաներից, ինստիտուտներից և մասնավոր ընկերություններից: Հաղթող ռոբոտի թիմի մրցանակը $10.000 է սահմանվել:

Ըստ կանոնների, ռոբոտները պետք է ունենային 50 սմ–ից ոչ պակաս հասակ, երկու ոտքի վրա կանգնելու և ինքնուրույն տարածություն հաղթահարելու ունակություն։ Մրցությունն անցկացվել է օլիմպիական ավանի մոտակայքում տեղակայված Welli Hilli Ski կոչվող հանգստյան գոտում: Ռոբոտները պետք է հաղթահարեին 80 մետր երկարությամբ վազքուղին:

Աղբյուրի փոխանցմամբ, ոչ բոլոր ռոբոտներն են կարողացել հասնել եզրագծին. որոշները ցածր ջերմաստիճանի պատճառով ընկել են գետնին: Հաղթող է ճանաչվել MiniRobot Corp. ընկերության Taekwon V ռոբոտը, որը մրցությանը մասնակցող ռոբոտներից ամենացածր հասակն է ունեցել՝ 75 սմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---