Ադրբեջանի արտաքին պարտքը մեկ տարում ավելացել է 35,9%-ով![]() 15 փետրվարի 2018 - 13:15 AMT PanARMENIAN.Net - 2018-ի հունվարի 1-ի դրությամբ Ադրբեջանի արտաքին պարտքը կազմում է $9,4 մլրդ կամ մոտ 16 մլրդ մանաթ: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը: 2017-ի հունվարի 1-ի դրությամբ Ադրբեջանի արտաքին պարտքը կազմել է $6,9 մլրդ: Այդպիսով, արտաքին պարտքը 2017-ին ավելացել է 35,9%-ով, գրում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը».: Ըստ նախարարության, 2018-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՆԱ հանդեպ արտաքին պարտքի հարաբերակցությունը 22,8% է: 2016-ին արտաքին պարտքը կազմում էր ՀՆԱ 20,4%-ը: Պետպարտքը գոյացել է կառավարության պարտավորություններից և միջազգային ֆինանսական հաստատությունների տրամադրած վարկերից, որոնք տրամադրվել են ենթակառուցվածքային նախագծերի և ֆինանսավորվող ծրագրերի, ինչպես նաև միջազգային ֆինանսական շուկաներում արժեթղթերի տեղաբաշխումից: Ադրբեջանի արտաքին պարտքի աճը 2017-ին կապում են երկրի ամենամեծ՝ Միջազգային բանկի $2,3 մլրդ արտաքին պարտավորությունների վերադասավորման հետ: Տնտեսագետներից շատերը համամիտ չեն Ադրբեջանի արտաքին պարտքի մասին պաշտոնական տեղեկատվությանը, նրանք համարում են, որ արտաքին պարտքն ավելի մեծ է: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |