Ռոնալդուն ՉԼ ռեկորդ է սահմանել՝ 100 գոլ մեկ ակումբի կազմում

Ռոնալդուն ՉԼ ռեկորդ է սահմանել՝ 100 գոլ մեկ ակումբի կազմում

PanARMENIAN.Net - Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն առաջինն է ֆուտբոլի պատմության մեջ, որը 100 գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայում մեկ ակումբի կազմում: Դրա համար նրան պահանջվել է մասնակցել 95 հանդիպման:

Փետրվարի 14-ին մրցաշարի եզրափակչի 1/8-ում «Ռեալի» և ՊՍԺ հանդիպման ժամանակ Ռոնալդուն 2 գոլի հեղինակ է դարձել, իսկ նրա ակումբը հաղթել է 3:1 հաշվով, գրում է Meduza-ն:

Ընդհանուր առմամբ Ռոնալդուն Չեմպիոնների լիգայում 117 գոլի հեղինակ է դարձել: Նա մրցաշարի պատմության մեջ լավագույն ռմբարկուն է: Նրա մոտակա մրցակիցը Լիոնել Մեսսին է, որը 97 գոլ է խփել ՉԼ-ում «Բարսելոնայի» կազմում:

Փետրվարի 13-ին եզրափակչի 1/8-ի շրջանակում ՉԼ ևս մեկ ռեկորդ սահմանվեց: «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինը դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաարագ դուբլի հեղինակը: «Տոտենհեմի» հետ խաղում նրան 8 րոպե և 7 վայրկյան պահանջվեց հակառակորդի դարպասը 2 անգամ գրավելու համար: Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---