Իրավապաշտպանները հայտնել են Սիրիայում 15 ռուս վարձկանների մահվան մասին

Իրավապաշտպանները հայտնել են Սիրիայում 15 ռուս վարձկանների մահվան մասին

PanARMENIAN.Net - Սիրիայի Դեր Զորում ռազմական պահեստում պայթյունի հետևանքով զոհվել է ռուսական մասնավոր պահնորդական կազմակերպության 15 աշխատակից: Այդ մասին հայտնել է Լոնդոնում տեղակայված Syrian Observatory for Human Rights (SOHR) իրավապաշտպան կազմակերպությունը:

Զինապահեստը, ըստ իրավապաշտպանների, գտնվում էր Թաբիա Ջազիրա բնակավայրում:

SOHR վարկածով, ռուսաստանցիները կառավարամետ ուժերի հետ փորձել են պահեստ մտնել, սակայն պայթել են ականի վրա: Ընդհանուր առմամբ, պայթյունի հետևանքով 23 մարդ է զոհվել, գրում է Meduza-ն The Guardian-ի վրա հղումով:

Մասնավոր ընկերությունը, որի աշխատակիցները զոհվել են պայթյունի հետևանքով, ըստ Syrian Observatory for Human Rights-ի, զբաղվում են Սիրիայի կառավարության հսկողության տակ գտնվող նավթի և գազի հանքավայրերի պաշտպանությամբ: Այլ մանրամասներ հայտնի չեն, այդ թվում, թե երբ է տեղի ունեցել պայթյունը:

Փետրվարի 7-ին ըստ պաշտոնապես չհաստատված տվյալների, բազում ռուսաստանցի վարձկաններ են զոհվել միջազգային կոալիցիայի ավիահարվածից: Ռազմավարական մեծ նշանակություն ունեցող և նավթով հարուստ Դեր Զոր սիրիական քաղաքի մոտ ԱՄՆ գլխավորած կոալիցիան ավիահարված հասցրեց Դամասկոսի կողմից կռվող ուժերին: Ըստ արևմտյան ուժերի, ավիահարվածը հասցվել է ԱՄՆ աջակցությունը վայելող քուրդ մարտիկների խնդրանքով՝ նրանք պնդել են, որ իրենց գրոհում են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---