Լեռնադահուկորդ Կարապետյանի դահուկներն արդեն Փհենչհանում են

Լեռնադահուկորդ Կարապետյանի դահուկներն արդեն Փհենչհանում են

PanARMENIAN.Net - Փհենչհանի 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի դահուկների հետ կապված խնդիրը լուծված է։ Այդ մասին հայտնել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանին Փհենչհանում դահուկային գույք չեն տրամադրել, իսկ նրա մարզահագուստին չի եղել «Հայաստան» նշումը: Օլիմպիական խաղերի կազմակերպիչները պատճառաբանել են, որ նախատեսված ժամկետից ուշ են ստացել մարզիկի անունը, այդ իսկ պատճառով մարզահագուստի վրա համապատասխան նշումներն արված չեն: Նախապես չի պատվիրվել նաև դահուկորդի մարզագույքը:

«Մեր մարզիկի գույքի խնդիրը լուծված է: Մեկ զույգ դահուկ և կոշիկ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից, մեկ զույգ դահուկ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի կոմից »,-ասվում է գրառման մեջ:

Փետրվարի 14-ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հայտարարություն էր տարածել այն մասին, որ Աշոտ Կարապետյանի համար ձեռք են բերվել օլիմպիական չափորոշիչներին համապատասխան նոր դահուկներ, դրանք արդեն Փհենչհանի ճանապարհին են:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Փհենչհանից ՀՀ պատվիրակության վերադարձից անմիջապես հետո կհրավիրի ՀԱՕԿ գործկոմի նիստ, որտեղ մանրամասն կքննարկվեն ու կպարզվեն ստեղծված իրավիճակի պատճառները:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---