ԶԼՄ. Մխիթարյանը պատրաստ է «փայլել» Վենգերի ենթակայության ներքո

ԶԼՄ. Մխիթարյանը պատրաստ է «փայլել» Վենգերի ենթակայության ներքո

PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է «փայլել» «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի ենթակայության տակ: Այս մասին գրել է բրիտանական Football.London-ը:

«Հայ ֆուտբոլիստը կարող է արդյունավետ խաղ ցույց տալ բոլոր դիրքերում, բայց նրա «ամենանշանավոր» դիրքը աջ թևում է կամ հարձակվողի հետևում», - գրում է հոդվածի հեղինակը՝ հավելելով, որ Մխիթարյանը նաև «ստեղծարար» է, և նրա գործը պաշտպանությունը բացելն է:

Ըստ հեղինակի, եթե Մխիթարյանը հայտնվի ճիշտ դիրքում, նա կդառնա Եվրոպայի ամենաարդյունավետ խաղացողներից մեկը, ինչպես գոլային իրավիճակ ստեղծելու, այնպես էլ դարպաս գնդակ ուղարկելու առումով», - նշվում է հոդվածում:

Հոդվածի հեղինակը գրում է նաև, որ նա հմուտ է և ունակ է իմպրովիզացիաների՝ ի տարբերություն ժամանակակից այլ ֆուտբոլիստների: ««Արսենալը» պետք է կենտրոնացած վիճակում պահի Մխիթարյանին: Բարեբախտաբար, ակումբն ունի հիանալի մարզիչ նորեկին իր նախկին մարզավիճակին բերելու համար», - գրում է հեղինակը:

Մխիթարյանի տեղափոխումը «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» պաշտոնապես հաստատվել է հունվարի 22-ին: Հակառակ տեղափոխությունն է արել Ալեքսիս Սանչեսը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի ակումբի կազմում շաբաթական £200.000 կստանա:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---