ԶԼՄ. Պոգբան հիասթափվել է ՄՅՈւ-ից և ուզում է «Ռեալ» տեղափոխվել

ԶԼՄ. Պոգբան հիասթափվել է ՄՅՈւ-ից և ուզում է «Ռեալ» տեղափոխվել

PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Փոլ Պոգբան հիասթափվել է ՄՅՈւ-ից և ուզում է «Ռեալ» տեղափոխվել: Պատճառը անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ վատթարացած հարաբերություններն են ու թիմի խաղաոճը: Պոգբայի վրա ազդել է նաև Ֆրանսիայի հավաքականի կազմում իր թիմակից և ընկեր Անտուան Գրիզմանի չկայացած տրանսֆերը ՄՅՈւ, գրում է Eurosport-ը L’Equipe-ի վրա հղումով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մոուրինյոն Պոգբային դուրս չի բերել մարզադաշտ «Հադերսֆիլդի» հետ խաղում՝ պատճառաբանելով, թե ֆուտբոլիստը ծուլանում է պաշտպանությունում:

Ըստ աղբյուրի, Պոգբան միշտ երազել է խաղալ «Ռեալում» :

2017/18 խաղաշրջանում Պոգբան 3 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Transfermarkt-ը նրան գնահատում է 90 մլն եվրո:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---