Ալիևի մասին Նևզորովի խոսքերը հիստերիա են առաջացրել Բաքվում

Ալիևի մասին Նևզորովի խոսքերը հիստերիա են առաջացրել Բաքվում

PanARMENIAN.Net - Ադրբեջանում հիստերիկ արձագանք է ստացել հայտնի ռուս լրագրող, թղթակից և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Նևզորովի խոսքերև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասին, որին նա «վտանգավոր խելագար» էր անվանել:

Նևզորովն այդպես էր բնութագրել «Երևանը վերադարձնելու» Ալիևի մտադրությունը:

Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերի գծով օգնական Նովրուզ Մամեդովն այդ բառերը խիստ վիրավորական է համարում:

«Նևզորովը, կարծում եմ, երբեք չի գիտակցի, որ ինքը չկայացած անձնավորություն է, անոմալ մի երևույթ, նա human being ֆեյք է: Նա այնքան անոմալ է, որ այն ամենն, ինչ ստեղծում է, մեռնում է 600 վայրկյան անց»,-գրել է Նովրուզ Մամեդովը իր ֆեյսբուքյան էջում և Twitter-ում:

Մամեդովը հավելել է նաև, թե Նևզորովի տեղը «հոգեբուժարանում է», գրում է Haqqin.az-ը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ սպառնալից ելույթ է ունեցել, այս անգամ «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում, որտեղ հայտարարել է, թե «Երևանն ու Զանգեզուրն ադրբեջանցիների պատմական հողերն են»: «Եվ ադրբեջանցիները պետք է վերադառնան այդ հողեր: Դա է մեր քաղաքական և ռազմավարական նպատակը և մենք պետք է փուլ առ փուլ մոտենանք այդ նպատակին»,-ասել է Ալիևը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---