ՀՀ-ին սահմանակից ադրբեջանական Գեդաբեկի բնակիչները հեռանում են. Գազ չունեն17 փետրվարի 2018 - 14:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ին սահմանակից ադրբեջանական Շընիխ շրջանի բնակչությունը վառելիքի հետ մշտական դժվարությունների պատճառով հեռանում է բնակավայրի գյուղերից՝ արտագաղթն աճում է: Գյուղերը գազաֆիկացված չեն: «Եթե այսպես շարունակվի, մեր գյուղերը կամայանան՝ ստիպված ենք լինելու լքել մեր տներն ու փախչել այստեղից: Ձմեռը մեր կողմերում բավականին երկար է: Անտառում արդեն կտրելու ծառ չի մնացել»,-գրել են բնակիչները՝ դիմելով պաշտպանության նախարարին, քանի որ պատկան մարմինները հարցը չեն լուծում, հայտնում է Haqqin.az-ը: Իլհամ Ալիևը դեռ 2010-ին էր կարգադրել գազաֆիկացնել այդ շրջանը: 2011-ին գազամուղ անցկացվեց, սակայն գազով ապահովվեց 27 գյուղից միայն 3-ը: Իսկ AzTV-ն ռեպորտաժ ցուցադրեց բոլոր գյուղերի գազաֆիկացման մասին: Գեդաբեկի շրջանի իշխանությունները հաստատել են, որ բազմիցս են դիմել կառավարությանն ու SOCAR-ին , սակայն խնդիրը չի լուծվել: Մինչդեռ «Ազերիգազի» ղեկավարությունը ասել էր ԶԼՄ-ներին, որ Շընիխի բնակիչները որևէ սպասելիք չպետք է ունենան, քանի որ «շրջանը սակավաբնակ է, իսկ ճանապարհներն անանցանելի տեխնիկայի համար»: Զամանլի և Մոր Մոր գյուղերի բնակիչները մոտ 1200 են, կա 220 մասնավոր տուն: 2017-ին Ադրբեջանից արտահանվել է 13,8 մլրդ դոլարի ապրանք, ընդ որում 88,5%-ը նավթ, նավթամթերք ու գազ: Ընթերցեք նաև.Իտալիայում կրկին բողոքում են ադրբեջանական գազամուղի կառուցման դեմ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար |