Պայթյուն երևանյան բազմահարկում. Զոհեր և տուժածներ չկան

Պայթյուն երևանյան բազմահարկում. Զոհեր և տուժածներ չկան

PanARMENIAN.Net - Փետրվարի 20-ին, ժամը 05:11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վրացական փողոցի 10 շենքի 4-րդ մուտքում տեղի է ունեցել պայթյուն: Զոհեր և տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վրացական փողոցի 10 շենքի 4-րդ մուտքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել են բնակարանի միջնապատերը և պատշգամբը՝ ամբողջությամբ, վնասվել են 2-րդ, 3-րդ և 4-րդ հարկերի պատուհանները:

Վնասվել են բակում կայանած BMW մակնիշի 12 OQ 202, Mercedes Vito մակնիշի 35 MA 331, Volkswagen Vento մակնիշի 11 OL 243, Volvo 740 մակնիշի 61 LL 435, Nissan Juke մակնիշի 77 TT 087, Kia մակնիշի 51 MS 051, Mercedes C մակնիշի 33 OV 768, Toyota Corolla մակնիշի 11 AA 100, Mercedes ML մակնիշի 45 MO 045, Toyota մակնիշի 11 US 816 պետհամարանիշերով ավտոմեքենաները, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Փրկարարները տարհանել են 14 քաղաքացու:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---