ԵԶԲ. 2018-ին ՀՀ-ում ՀՆԱ 3% աճ է կանխատեսվում

ԵԶԲ. 2018-ին ՀՀ-ում  ՀՆԱ 3% աճ է կանխատեսվում

PanARMENIAN.Net - Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) 2018 թվականին Հայաստանում ՀՆԱ 3% աճ է կանխատեսել: Բանկի փետրվարի 21-ին հրապարակված զեկույցի համաձայն՝ եվրասիական տարածաշրջանի երկրներում սպասվում է ընդհանուր 2,2% ՀՆԱ աճ:

Ամենաբարձր ՀՆԱ աճը կանխատեսվում է Տաջիկստանում՝ 7,3%, իսկ ամենացածրը՝ Ռուսաստանում՝ 2%: Բելառուսում կանխատեսվում է 2,6%, Ղազախստանում՝ 3,7%, Ղրղզստանում՝ 4,2% ՀՆԱ աճ:

2018-ին Հայաստանում կանխատեսվում է 3,4% գնաճ, Բելառուսում՝ 3%, Ղազախստանում՝ 5,8%, Ղրղզստանում՝ 4,7%, Ռուսաստանում՝ 3,8%, Տաջիկստանում՝ 6,1%:

2018 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագծով երկրում կանխատեսվում է 4,5% տոկոս տնտեսական աճ:

Բրիտանական Economist Intelligence Unit հետազոտական ընկերության հետխորհրդային տարածաշրջանի երկրներում տնտեսական աճի մասին ուսումնասիրությունների համաձայն՝2018 թվականին Հայաստանի կանխատեսվող ՀՆԱ աճը կազմում է 3-3,9%: Նույնքան կկազմի ՀՆԱ աճը նաև Ղազախստանում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---