ԶԼՄ. ԱՄՆ աջակցությունը վայելող քրդական ուժերն Աֆրին են մտել21 փետրվարի 2018 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) ավտոշարասյունը բարեհաջող մուտք է գործել սիրիական Աֆրին: Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել է Սիրիայում քրդական զինված ջոկատների պաշտոնական ներկայացուցիչ Ռեյզան Խեդուն: Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով այս ջոկատների Աֆրին մտնելու տեղեկությունը, ասել էր, որ դրանք հետ են շպրտվել թուրքական ԶՈւ-ի գնդակոծության արդյունքում: «Էրդողանն այսօր վատ ճանապարհային ոստիկանի էր նման՝ հայտարարելով, թե կանգնեցրել է Աֆրին շարժվող սիրիական ուժերին: Այդ խոսքերը չեն համապատասխանում իրականությանը, սիրիական ուժերն արդեն Աֆրինում են», - ասել է Ռեյզան Խեդուն: Նա ասել է նաև, որ չնայած թուրքերը որոշ դիրքերում առաջխաղացում են գրանցել, ընդհանուր առմամբ, «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունն անհաջող է: Հունվարի 21-ին թուրքական տանկերը մտել են սիրիական Աֆրին և աջակցություն ցուցաբերել ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակին քրդական կազմավորումների դեմ պայքարում: Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել էր «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին, որին մասնակցում է 72 ինքնաթիռ: Սիրիայի կառավարությունը վճռականորեն դատապարտել է Թուրքիայի հարձակումն Աֆրինի վրա, հայտարարելով, որ այն Սիրիայի անբաժանելի մասն է: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |