Հայ դահուկորդը Փհենչհանում նախավերջինն է հատել եզրագիծը

Հայ դահուկորդը Փհենչհանում նախավերջինն է հատել եզրագիծը

PanARMENIAN.Net - Փհենչհանում շարունակվում են 23-րդ ձմեռային Oլիմպիական խաղերը: Փետրվարի 22-ին լեռնադահուկային սպորտի հատուկ ոլորավայրէջքում հանդես եկավ Աշոտ Կարապետյանը:

Մրցմանը հայտավորված էր 108 մարզիկ, որից եզրագիծը հատեց միայն 43-ը: Հայ լեռնադահուկորդը 2:08.08 արդյունքով զբաղեցրեց նախավերջին՝ 42-րդ հորիզոնականը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Այսպիսով, Հայաստանի մարզիկներն ավարտեցին մրցելույթները Փհենչհան-2018-ում:

23-րդ ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացրին Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և Աշոտ Կարապետյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---