Վարչապետ. Հունվարին զբոսաշրջիկների թիվն աճել է 10%-ով23 փետրվարի 2018 - 11:40 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի հունվարին 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում զբոսաշրջային այցելությունների թիվն աճել է 9,8%-ով: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին ՀՀ-ում հյուրանոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է վարաչապետ Կարեն Կարապետյանը: Նրա խոսքով, ընթացիկ տարվա փետրվարին արդեն նկատելի է զբոսաշրջության 20% աճ: 2017 թվականի ընթացքում արձանագրվել է Հայաստան այցելությունների 24, իսկ զբոսաշրջության՝ 18,7 տոկոսի աճ: Վարչապետը հյուրանոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի զարգացման հնարավորություններն ու դրան ուղղված հետագա քայլերը: Անդրադարձ է կատարվել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կողմից մշակված «Երկրի առաջ մղման գործիք» նախագծին, որում ներառված առաջարկությունները միտված են զբոսաշրջության խթանմանը, օդային հաղորդակցությունների ընդլայնմանը, ներդրումների ներգրավմանը պետություն-մասնավոր համագործակցությամբ: Նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |