Հայ հրաձիգը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել24 փետրվարի 2018 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Հայ հրաձիգ Հովհաննես Մարգարյանը Հունգարիայի Գյոր քաղաքում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնության երիտասարդների վազող թիրախ, 30+30 կրակոց վարժությունում դարձել է բրոնզե մեդալակիր։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: Մարգարյանը խոցելով 559 միավոր, 4-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ: Կիսաեզրափակչում Մարգարյանը 0:6 հաշվով պարտվել է ուկրաինացի Դենիս Բաբլիուկին, սակայն երրորդ տեղի համար պայքարում 6:1 հաշվով հաղթել ուկրաինացի Մաքսիմ Բաբուշոկին։ Տղամարդկանց օդամղիչ հրացան վարժությունում Հրաչիկ Բաբայանը, խոցելով 623,5 միավոր, զբաղեցրել է 26-րդ հորիզոնականը, իսկ Քրիստիան Լաուերը 612,2 միավորով 64-րդն էր: Նույն վարժության կանանց պայքարում Իրինա Լաուերը խոցել է 617,3 միավոր ու գրավել 62-րդ տեղը, իսկ Մարիամ Միքայելյանը խոցած 615,8 միավորով 69-րդ տեղում էր: Օդամղիչ ատրճանակ, խառը թիմային վարժությունում Նորայր Առաքելյան և Էլմիրա Կարապետյան զույգը, խոցելով ընդհանուր 762 միավոր, զբաղեցրել է 4-րդ տեղը: Փետրվարի 24-ին կկայանան օդամղիչ հրացան, խառը թիմային վարժությունը, որին կմասնակցեն Հրաչիկ Բաբայան և Մարիամ Միքայելյան, Քրիստիան և Իրինա Լաուերներ զույգերը, Հովհաննես Մարգարյանը կմասնակցի վազող թիրախ՝ խառը վազք վարժությանը, Էլմիրա Կարապետյանն ու Նորայր Առաքելյանը կմրցեն օդամղիչ ատրճանակ անհատական վարժություններում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |