Պետությունը 1 օրում մեկ կալանավորի վրա 6318 դրամ է ծախսում

Պետությունը 1 օրում մեկ կալանավորի վրա 6318 դրամ է ծախսում

PanARMENIAN.Net - Հայաստանում 2015-2017 թվականներին բանտարկյալների թիվը նվազել է 337-ով կամ 8,7%-ով: ՀՀ արդարադատության նախարարությունից PanARMENIAN.Net ին հայտնեցին, որ եթե 2015-ի դեկտեմբերին բանտարկյալների թիվը եղել է 3873, ապա 2017-ի նույն ժամանակահատվածում այն կազմել է 3536:

2016 թվականին բանտարկյալների թիվը Հայաստանում կազմել է 3833:

2018 թվականի պետական բյուջեով, քրեակատարողական հիմնարկներին նախատեսվում է հատկացնել 8,154 մլրդ դրամ: Ստացվում է, որ տարվա կտրվածքով մեկ կալանավորի համար պետական միջոցներից հատկացվում է 2,306 մլն դրամ. միջին օրական ծախսը մեկ բանտարկյալի հաշվով կազմում է 6318 դրամ:

Նշենք, որ պետբյուջեից ՔԿՀ-ներին հատկացվող միջոցներով հոգվում են ոչ միայն կալանավորների սննդի, այլ նաև հաստատությունների կոմունալ ծառայությունների, նյութատեխնիկական բազայի, աշխատակազմի աշխատավարձերի և այլ ծախսեր:

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնեցին նաև, որ պրոբացիայի պետական ծառայությունում 2016-ին հաշվառված է եղել 3974 շահառու, իսկ 2017 թվականին՝ 5234 շահառու: 2018 թվականի փետրվարի դրությամբ, ծառայությունում հաշվառման մեջ է գտնվում 3300 շահառու:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---