Բարբարա Սթրեյզանդը խոստովանել է, որ կլոնավորել է իր սիրելի շանը![]() 28 փետրվարի 2018 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Հայտնի հոլիվուդյան դերասանուհի, պրոդյուսեր և երգչուհի Բարբարա Սթրեյզանդը խոստովանել է, որ կլոնավորել է իր շանը, որը սատկել է 2017-ին: Ինչպես պատմել է Սթրեյզանդը Variety ամսագրին, իր 3 տնային կենդանիներից 2-ը Սամանտա անունով իր 14-ամյա շան կլոններն են: «Նրանք տարբեր են բնույթով: Սպասում եմ՝ երբ են մի փոքր մեծանալու, որ տեսնեմ ունեն արդյոք Սամանտայի շագանակագույն աչքերն ու լրջությունը»,-ասել է դերասանուհին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Սթրեյզանդն ասել է, որ կլոնավորման համար անհրաժեշտ բջիջները վերցվել են շան բերանից և ստամոքսից, երբ նա դեռ կենդանի էր: Ինչպես գրում է պարբերականը, տարբերելու համար կլոնավորված շներին, Սթրեյզանդը նրանց կարմիր և մանուշակագույն հագուստ է հագցրել՝ տալով համապատասխան անուններ՝ Միսս Սքարլեթ և Միսս Վայոլետ: AP Photo / Pablo Martinez Monsivais ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |