Անկարայում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես փակվել է![]() 5 մարտի 2018 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Անկարայում ԱՄՆ դեսպանատունը մարտի 5-ին փակ կլինի այցելուների համար անվտանգության սպառնալիքի պատճառով: Այդ մասին ասվում է դեսպանատան կայքէջում հրապարակված հայտարարության մեջ: «Անկարայում ԱՄՆ դեսպանատունը իրազեկում է, որ դեսպանատունը փակ կլինի այցելուների համար 2018-ի մարտի 5-ին անվտանգության սպառնալիքի պատճառով» ,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Մուտքի արտոնագրերի ստացման հարցազրույցներն ու այլ ընթացիկ միջոցառումները չեղարկվել են: Դեսպանատունը լրացուցիչ կհայտնի, թե երբ կվերսկսվի դեսպանատան աշխատանքը: Այդ ընթացքում կմատուցվեն միայն ծայրահեղ անհրաժեշտության ծառայություններ: Նշվում է, որ նոտարական ծառայություններին կամ գողացված անձնագրերին առնչվող հարցերը շտապ չեն համարվում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |