Մարկոս Պիզելլին՝ գոլի հեղինակ «Ակտոբեի» կազմում![]() 5 մարտի 2018 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Մարտի 4-ին ղազախական «Ակտոբեն» ոչ ոքի է խաղացել բելառուսական «Տորպեդո-ԲելԱԶ»-ի հետ 1:1 հաշվով: «Ակտոբեի» կազմում գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին, հայտնում է KazFootball.kz-ը: Պիզելլին իրացրել է 11-մետրանոցը: Պիզելլին աչքի էր ընկել ղազախական «Ակտոբեի» կազմում առաջին իսկ խաղում՝ գոլի հեղինակ դառնալով վրացական «Շուկուրա» ակումբի հետ ընկերական խաղում: Ընկերական խաղը տեղի է ունեցել ուսումնամարզական հավաքի շրջանակում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Պիզելլին կրկին վերադառնում է ղազախական «Ակտոբե», որի կազմում հանդես է եկել 2014-15թթ.՝ 13 գոլի հեղինակ դառնալով Ղազախստանի առաջնության 55 խաղում: Նա օրերս հեռացել է Սաուդյան Արաբիայի «Ալ Շաբաբից»: 33-ամյա Մարկոս Պիզելլին 61 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում՝ դառնալով 9 գոլի հեղինակ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |