Մարտի 5-ի կեսօրից տեղումները կդադարեն

Մարտի 5-ի կեսօրից տեղումները կդադարեն

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում`մարտի 5-ի կեսօրից սպասվում է տեղումների դադար, 6-ի կեսօրից հետո, 7-ի գիշերը, 9-ին, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Մարտի 6-ի գիշերը, 7-ի ցերեկը, 8-ին, 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 6-ին, 8-ին, 9-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 6-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 8-10 աստիճանով, 7-8-ը նույնքան կբարձրանա:

Երևանում` մարտի 5-ի կեսօրից սպասվում է տեղումների դադար, 6-ի կեսօրից հետո, 7-ի գիշերը, 9-ին, 10-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 6-ի գիշերը, 7-ի ցերեկը, 8-ին, 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 6-ին, 8-9-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 12-17 մ/վ արագությամբ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---