ՀՀ նորընտիր նախագահ Սարգսյանն այցելել է Վազգեն Սարգսյանի ընտանիքին

ՀՀ նորընտիր նախագահ Սարգսյանն այցելել է Վազգեն Սարգսյանի ընտանիքին

PanARMENIAN.Net - ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 5-ին՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, այցելել է նրա ընտանիքին: Իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը:

Հայաստանի չորրորդ նախագահը Արմեն Սարգսյանը 1996 թվականի նոյեմբերի 1-ին դարձել էր երկրի 5-րդ վարչապետը և, պաշտոնավարելով ընդամենը 4 ամիս, 1997 թվականին հրաժարական տվել: Այդ ժամանակ Վազգեն Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարն էր:

2018 թվականի փետրվարին հոկտեմբերի 27-ին Աժ-ում սպանված ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր նրա նամակը՝ հասցեագրված ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---