ՄԱԿ-ի բանաձեւ. Հնդկաստանը չլսեց Ադրբեջանին, ինչով շատ «տխրեցրեց» Բաքվին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի դեսպանատունը երկար աշխատանք է վարել հնդկական կողմի հետ, որպեսզի նա գոնե ձեռնպահ մնա ՄԱԿ-ում Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ քվեարկությանը: Այդ մասին հայտարարել է Հնդկաստանում Ադրբեջանի դեսպան Տամերլան Կարաեւը: Սակայն, նրա խոսքերով, այն չի լսել Բաքվի կարծիքը:



«Մենք շատ մեծ ծրագրեր ունեինք երկկողմանի հարաբերությունների առումով, սակայն, ցավոք, երեկվա քայլով Հնդկաստանը վերջ դրեց այդ ամենին: Այժմ Դելիում Ադրբեջանի դեսպանատունը ԱԳՆ-ի կողմից որոշակի ցուցումների է սպասում, ինչից հետո մենք պաշտոնապես մեր դիրքորոշումը կհայտնենք հնդկական կողմին: Անկասկած, ՄԱԿ-ում Հնդկաստանի դիրքորոշումը շատ տխրեցրեց մեզ եւ, անկասկած, այդ ամենը լրջորեն կազդի ադրբեջանա-հնդական հարաբերությունների ապագայի վրա»,- հայտարարել է Կարաեւը, մեկնաբանելով ՄԱԿ-ում Ղարաբաղի հարցի մասին քվեարկությունը, որտեղ Հնդկաստանը դեմ է քվեարկել ադրբեջանական բանաձեւին, հաղորդում է 1news.az-ը:



Հիշեցնենք, որ մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ընդունել է «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւը: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 62-րդ նստաշրջանի պատվիրակները 39 «կողմ», յոթ «դեմ» եւ 100 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ հավանություն են տվել «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւին:



Բանաձեւը հավանություն է ստացել Ավղանստանի, Ադրբեջանի, Բանգլադեշի, Բրունեյի, Կամբոջայի, Կոլումբիայի, Կոմորյան կղզիների, Ջիբուտիի, Գամբիայի, Վրաստանի, Ինդոնեզիայի, Իրաքի, Հորդանանի, Քուվեյթի, Լիվիայի, Մալազիայի, Մալդիվների, Մոլդովայի, Մարոկոյի, Մուանմարի, Նիգերի, Նիգերիայի, Օմանի, Պակիստանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Սենեգալի, Սերբիայի, Սյերա-Լեոնեի, Սոմալիի, Սուդանի, Թուրքիայի, Տուվալուի, Ուգանդայի, Ուկրաինայի, ՄԱԷ-ի, Ուզբեկստանի եւ Յեմենի կողմից: Դեմ են հանդես եկել Անգոլան, Հայաստանը, Ֆրանսիան, Հնդկաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Վանուատուն: 100 երկիր ձեռնպահ են մնացել:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---