Փաշինյանը գլխավոր դատախազից պահանջում է հարցաքննել Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով 6 մարտի 2018 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մարտի 1-ի սպանությունների գործով հարցաքննության կանչելու համար։ Այս մասին խմբակցության ղեկավարը տեսաուղերձ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում։ «Լսումների ընթացքում պարզվել է, որ մարտի 1-ի գործը քննող քննչական խումբը այդպես էլ գործին չի կցել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի ու Սեդա Սաֆարյանի զեկույցը», - ասել է Փաշինյանը։ Նրա խոսքով, պարզվել է նաև, որ նախաքննության մարմինը չի պարզել, թե փաստական ինչ նյութի վրա է հիմնված Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը՝ «մեքենայի հետևից դուր եկող, զինվորների վրա կրակող, այնուհետև դարձյալ թաքնվող ցուցարարների» մասին։ «Այս հայտարարությունը լրջագույն ազդեցություն է ունեցել հետագա իրադարձությունների վրա։ Գլխավոր դատախազից պահանջել եմ, որ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվի հարցաքննության և պարզաբանի, թե ինչի վրա էր հիմնված իր այդ տեղեկությունը։ Սա կարևորագույն նրբություն է, և հայ հանրությունը պետք է իմանա, թե որտեղից էր նա այդ տվյալը վերցրել, կամ ով է նրան զեկուցել», - ասել է Փաշինյանը։ Մարտի 1-ի դեպքերից 10 տարի է անցել: Այդ օրը Երևանում ՀՀ 10 քաղաքացի է զոհվել, վիրավորվել ավելի քան 200 հոգի: 2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց: Ժամեր անց ցուցարարները հավաքվեցին Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատների առաջ, և սկսվեց ինքնաբուխ հանրահավաք։ Ավելի ուշ հայտարարվեց պարետային ժամ, մայրաքաղաք մտցվեցին բանակային ստորաբաժանումներ: Բախումների արդյունքում զոհվեց տասը մարդ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Մայիսի 1-ին Կենդանաբանական այգու այցելուների համար անվճար ավտոբուս կգործի․ Երեխաների մուտքն անվճար կլինի Ավտոբուսը կշարժվի Երիտասարդական մետրոյի մոտի կանգառից |