Քրիստինա Սին հեռացել է Black Star-ից՝ զրկվելով բեմական անունից![]() 7 մարտի 2018 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Հայազգի երգչուհի Քրիստինա Սարգսյանը, որը հանդես էր գալիս Քրիստինա Սի (Kristina Si) բեմական անունով, չի երկարացրել պայմանագիրը Black Star լեյբլի հետ և հեռացել է հայտնի ռուսաստանցի կատարող Տիմատիի նախագծից: Այդ մասին ասվում է Instagram-ում լեյբլի պաշտոնական էջում: Երգերի իրավունքները և բեմական անունը պատկանում են Black Star-ին, որը պաշտոնապես հայտարարել է, որ ավարտել է համագործակցությունը երգչուհու հետ: «Black Star-ը հայտնում է, որ երգչուհու երաժշտական ստեղծագործությունների բոլոր հեղինակային և կից իրավունքները, լուսանկարներն ու տեսաբովանդակությունը, այդ թվում երաժշտական տեսահոլովակները և Kristina Si ապրանքանիշը պատկանում են Black Star-ին»,-ասվում է հայտարարության մեջ: Սարգսյանն իր հերթին հայտարարել է, որ շարունակելու է մենակատարի կարիերան, բայց դեռ չգիտի, թե ինչ բեմական անվան տակ: Քրիստինա Սին միացել էր Black Star-ին 2013-ին՝ 5-ամյա պայմանագիր կնքելով: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |