Էրդողանը կոչ է արել սահմանափակել կանանց դեմ բռնությունների մասին հրապարակումները 7 մարտի 2018 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով խորհրդարանում, կոչով դիմել է զանգվածային լրատվության միջոցներին: Ընդդիմադիր մամուլն այդ կոչը բնութագրել է որպես հրահանգ: Էրդողանը լրատվամիջոցներին հրահանգել է սահմանափակել կանանց դեմ ուղղված բռնությունների, հալածանքների և հատկապես բռնաբարությունների մասին հրապարակումները, հայտնում է Ermenihaber-ը թուրքական ընդդիմադիր Cumhuriyet թերթի վրա հղումով։ Նա նշել է, որ կանանց դեմ գործադրվող բռնության դեպքերը հանրության շրջանում ավելի ու ավելի հաճախակի են դառնում։ Թուրքիայի նախագահի կարծիքով՝ նման դեպքերի ավելացման մեջ մեղավոր են նաև մամուլը և հեռուստատեսությունը: «Կոչ եմ անում ձեզ․ դադարեցրեք ձեր այդ հրապարակումները, որովհետև դրանցով դուք ավելի եք կատաղեցնում հասարակությունը», - ասել է Էրդողանը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |