Ընտանիքում բռնության կանխարգելման պետական լիազոր մարմին կստեղծվի 7 մարտի 2018 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը մտադիր է ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ ստեղծել: Համապատասխան նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նախագծով սահմանվելու են խորհրդի ձևավորման կարգը և գործառույթները: Խորհուրդը բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին է ճանաչվելու: Նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում կմշակվեն ընտանիքում բռնության կանխարգելման, ոլորտում իրականացվող պետական քաղաքականության, ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության, պաշտպանության, ընտանիքում համերաշխության վերականգնման մեխանիզմների: Խորհուրդը կիրականացնի հանրության իրազեկման միջոցառումներ, ինչպես նաև պետական մարմինների և քաղաքացիական հասարակության միջև գործակցությունն ապահովելու արդյունավետ մեխանիզմ կստեղծի: Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |