Հենրիխ Մխիթարյանը՝ «Միլանի» հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ![]() 9 մարտի 2018 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whoscored.com-ի վարկածով ճանաչվել է «Միլանի» հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ: Մխիթարյանի օգտակարության գործակիցն, ըստ պորտալի, 9,1 է հնարավոր 10-ից: Whoscored.com պորտալը մասնագիտանում է ֆուտբոլային խաղերի վիճակագրական տվյալների վերլուծության վրա: Երկրորդ հորիզոնականում հայտնված Աարոն Ռեմզիի գործակիցը շատ ավելի ցածր է՝ 7,9: Երրորդը պաշտպան Լորան Կոսելնիին է նույնպես 7,9 ցուցանիշով: Միլանի ակումբի լավագույն ֆուտբոլիստ է համարվել կիսապաշտպան Լուկաս Բիլյան 7,35 գործակցով: «Արսենալ» -«Միլան» խաղը տեղի է ունեցել մարտի 8-ին: Մխիթարյանը 15-րդ րոպեին բացել է հաշիվը՝ գոլ խփելով Մեսուտ Օզիլի փոխանցմամբ: Պատասխան խաղը տեղի կունենա մարտի 16-ին Լոնդոնում: Մինչ այդ Մխիթարյանը ճանաչվել էր փետրվար ամսվա «Արսենալի» լավագույն խաղացող: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |