Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությանը ՀՀ-ից 34 շախմատիստ կմասնակցի

Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությանը ՀՀ-ից 34 շախմատիստ կմասնակցի

PanARMENIAN.Net - Մարտի 16-29-ը Բաթումում կանցկացվի շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որին ըստ նախնական տվյալների, կմասնակցի 318 շախմատիստ, այդ թվում 138 գրոսմայստեր:

Առաջնությունում Հայաստանը կներկայացնի 34 շախմատիստ, այդ թվում տղամարդկանց ազգային հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Հայկ Մարտիրոսյանը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Եվրոպայի առաջնությունում հանդես կգա նաև Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---