Թուրքիայի նախկին նախարարի այցը Նիդերլանդներ չեղարկվել է

Թուրքիայի նախկին նախարարի այցը Նիդերլանդներ չեղարկվել է

PanARMENIAN.Net - Թուրքիայի ընտանիքի և սոցիալական քաղաքականության նախկին նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայի այցը Նիդերլանդներ չեղարկվել է: Այդ մասին հայտնել է հոլանդական ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աննեմեյն վան դեն Բրուքը: Կողմերը փոխադարձաբար այցի ժամկետը «հարմար չեն համարել»:

Ըստ Algemeen Dagblad թերթի, նախկին նախարարը մտադիր էր այցելել Դեվեթեր քաղաք և հանդիպել այնտեղ ապրող թուրքերի հետ: Թուրքական կողմը տեղեկացրել է Նիդերլանդների ԱԳՆ-ին առաջիկա այցի մասին: Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել էր Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու բանաձևի ընդունումը:

Թուրքիայի և Նիդերլանդների հարաբերություններում լարվածություն առաջացավ 2017-ի մարտին, երբ թուրք նախարարները, որոնք Նիդերլանդներ էին ժամանել Թուրքիայում սահմանադրական հանրաքվեից առաջ քարոզչության նպատակով, արտաքսվեցին երկրից: Իսկ 2018-ի փետրվարին Նիդերլանդները պաշտոնապես հետ կանչեց դեսպանին Անկարայից:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---