Թուրքիան և ԱՄՆ-ն կվերահսկեն քրդերի հեռանալը սիրիական Մանբիջից![]() 13 մարտի 2018 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան և ԱՄՆ-ն կապահովեն սիրիական Մանբիջ քաղաքի անվտանգությունը, երբ քաղաքից հեռանան քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: «Երբ քրդերը դուրս գալու լինեն Մանբիջից, այնտեղ արդեն կլինեն ԱՄՆ և Թուրքիայի զորքերը: Մենք կվերահսկենք նրանց հեռանալը քաղաքից»,-հայտարարել է նա, գրում է ՏԱՍՍ-ը NTV հեռուստաալիքի վրա հղումով: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ թուրքական զորքերը, որոնք մասնակցում են «Ձիթենու ճյուղ» գործողությանը, գտնվում են 1,5 կմ տարածության վրա սիրիական Աֆրինից: Նշվում էր, որ հենց որ Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումներն ու ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակի ջոկատները հաղթահարեն այդ տարածությունը, կսկսվի քաղաքից քրդական զինյալ կազմավորումների դուրս մղման գործողությունը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 9-ին հայտարարել էր, որ Թուրքիայի զինված ուժերը «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում, որը ծավալվում է Սիրիայի հյուսիսում, կարող են ցանկացած պահի հարձակում սկսել Աֆրինի ուղղությամբ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |